Հայաստանում վերջին տարիներին մայրական մահացության դեպքերը նվազել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:
«Մենք հաղթահարել ենք հազարմայակի պահանջները, 2001թ. մայրական մահացության ինդեքսը եղել է 48 եւ 2014թ. այն դարձել է 18, իսկ 2015թ.-ին՝ 12: Սա նշանակում է, որ մեզ մոտ բավականին նվազել են դեպքերը, չնայած լրատվամիջոցներով անընդհատ շահարկվում են մայրական մահացության դեպքերը»,-ասաց նա:
Նշենք, որ միայն այս տարվա հունվարից-հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է մայրական մահացության 9 դեպք, իսկ ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան եւ հետծննդյան ժամանակահատվածում 2015թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է մայրական մահացության 6 դեպք:



























