ԱՄՆ վերահաստատում է իր վճռական աջակցությունը ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներին ու բարձր է գնահատում կողմերի հետ անսասան փոխգործակցությունը ՝ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բաերը։
«ԱՄՆ-ն մտահոգված էր շփման գծում բռնության էսկալացիայով ու տեղի ունեցած վայրագությունների մասին հաղորդագրություններով»,- ասել է Բաերը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր , շտապ քայլեր է ձեռնարկել լարվածությունը մեղմելու համար։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հանդես էր եկել Վիեննայում մայիսի 16-ին «3+2» հանդիպումը կազմակերպելու նախաձեռնությամբ, այսպիսով ընդունելով, որ Միացյալ նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի համատեղ ջանքերը ամենաբարձր մակարդակում կարող են օգնել կողմերին դադարեցնել բռնությունը ու առաջ տանել խաղաղ գործընթացը։ «Բարձր մակարդակով հանդիպումը զգալի արդյունքներ էր տվել։ Կողմերը հաստատել էին իրենց հարգանքը հրադադարի հանդեպ, ու իրավիճակը շփման գծում զգալիորեն կայունացել էր»,- հավելել է նա։
Դեսպանը կողմերին կոչ է արել աջակցել ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի մանդատը ընդլայնելուն ու սկսել աշխատել հետաքննությունների մեխանիզմների ստեղծման մասին առաջարկության շուրջ։ «Միացյալ Նահանգները աջակցում են հայերի ու ադրբեջանցիների միջեւ վստահության ամրապնդմանն ու երկխոսության ընդլայնմանն ուղղված միջոցառումներին, ինչը կարող է օգնել կայունացնել իրավիճակը անվտանգության տեսակետից ու ավելի կառուցողական մթնոլորտ ստեղծել բանակցությունների համար։ ՄԻացյալ Նահանգները բարձր է գնահատում Գերմանիայի նախագահության ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, դեսպան Անջեյ Կասպրշիկի սերտ համագործակցությունը , նրանց աջակցությունը համանախագահների միջնորդական ջանքերին ու տեղում իրավիճակի կայունացմանը»,- ասել է Բաերը։ «Մենք կիսում ենք կողմերի հիասթափությունն այն հարցում, որ հակամարտությունը շատ երկար է ձգվում։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, Միացյալ Նահանգները առաջվա պես խորապես հանձնառու է, ինչպես դեսպան Ուորլիքը շեշտեց այսօր առավոտյան, աշխատել կողմերի հետ , որպեսզի ապահովվի հակամարտության ամուր ու խաղաղ կարգավորումը»,- նշել է ԱՄՆ ներկայացուցիչը։
Նա նաեւ բարեմաղթանքներ է փոխանցել դեսպան ԱՆդրիեին ու ողջունել նրա իրավահաջորդին՝ ֆրանսիացի համանախագահ դեսպան Վիսկոնտիին։




























