Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ օդանավակայանի հին մասնաշենքի ավտոկանգառի տարածքում զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, 2 նռնակ և նռնակի 1 պայթուցիչ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: