2019-20 թվականներին Հայաստանը ստիպված կլինի պետական պարտքի դիմաց հարյուրավոր միլիոններ վճարել, բայց հասկանալի չէ, թե այն որտեղից է վերցվելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողներին ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Այժմ քննարկվում է պարտքի կառուցվածքը: Մասնավորապես՝ այն հարցն է դրված, թե որ պարտքը պետք է գերակշռի՝ ներքի՞նը, թե՞ արտաքինը: Ներքին պարտքի տոկոսադրույքները բարձր են, բայց դրա վարկատուների հետ (հիմնականում բանկեր) կարելի է համաձայնության գալ վճարումները սառեցնելու կամ հետաձգելու հարցում: «Արտաքին վարկատուների հետ դա անհնար է: Ժամանակը եկել է՝ վճարիր»,- նշեց Խաչատրյանը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ 2017 թվականին հանրապետությունը պետք է 327 մլն դոլարի վարկ ստանա, իսկ վճարի 107 մլն դոլար: 2020 թվականին կստանա 803 մլն վարկ, իսկ վճարի 660 մլն դոլարի համար: