Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 9-ին, ժամը 19.30-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 67-ամյա Բաբկեն Բ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2012 թ. հոկտեմբերի 10-ից ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի թիվ 2-րդ ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի /սպանության կամ մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիք/ 1-ին մասի մեղադրանքով:




























