Իսխան Կարապետյանը պատրաստված եւ պրոֆեսիոնալ մասնագետ է, քաջատեղյակ է ոլորտին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ներկայացնելով նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանին:
Իգնատի Առաքելյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Հայրապետյանին իրականացրած մեծածավալ աշխատանքի համար` տեղեկացնելով, որ նա շարունակելու է իր գործունեությունը պետական կառավարման համակարգում` արդեն որպես գյուղատնտեսության նախարարի խորհրդական:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Շնորհավորելով Իշխան Կարապետյանին ՍԱՊԾ պետի պաշտոնում նշանակվելու առթիվ` նախարարը նշել է, որ նա պատրաստված եւ պրոֆեսիոնալ մասնագետ է, քաջատեղյակ է ոլորտին եւ մաղթել հաջողություններ ու արդյունավետ աշխատանք:
«Այսօր ունենք խնդիրներ անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտում, նաեւ պետք է ապահովել առավելագույնս խիստ վերահսկողություն սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում: Ձեր ամենօրյա աշխատանքը մշտապես հանրության ուշադրության եւ քննադատության առանցքում է, եւ ես լիահույս եմ, որ նոր ղեկավարի հետ համատեղ, կշարունակեք ստեղծված հիմքերի վրա բարելավել եւ զարգացնել Ծառայության աշխատանքների որակը` հասնելով առավել տպավորիչ արդյունքների եւ նոր հաջողությունների»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը:
ՍԱՊԾ նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հանրապետության վարչապետին եւ նախարարին վստահության համար` հավաստիացնելով, որ ողջ թիմը կներդնի առավելագույն ջանքեր` առկա խնդիրների արդյունավետ լուծման եւ համակարգի հետագա զարգացման ու կատարելագործման համար:
Արմեն Հայրապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին երկու տարվա համատեղ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել Ծառայության նորանշանակ պետին:





























