Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այսօր՝ նոյեմբերի 12-ին, կհուղարկավորեն Սեւանում 10 օր անց հայտնաբերված երիտասարդ ձկնորսին: 24-ամյա Արեւշատ Առաքելյանն ամուսնացած չէր, գյուղում մշտական աշխատանք չուներ: Նա հաճախ էր զբաղվում ձկնորսությամբ. որսը վաճառում էր սոցիալապես ծանր վիճակում ապրող ընտանիքին օգնելու համար:
Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Արեւշատ Առաքելյանի հետ Սեւանա լիճ ձկնորսության էր դուրս եկել նաեւ նրա համագյուղացի 25-ամյա Ամուր Կյուրեղյանը, որի դին մինչ օրս չի հաջողվել հայտնաբերել: Փրկարարաները Արեւշատ Առաքելյանի դին հայտնաբերել էին նոյեմբերի 9-ին:



























