Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւան քաղաքի Կորյունի եւ Տերյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 34-ամյա Արտաշես Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ նա հայտնել է, որ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար:

Պարզվել է, որ տուժողը 60-ամյա Անահիտ Ք.-ն: Գողոնն առգրավված է: