Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վարչություն է ներկայացել 35-ամյա Լիլիթ Կ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ  նա նոյեմբերի 10-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի եւ 258 հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքներով:

Խափանման միջոցը` կալանք: