«Ծովակալ Կուզնեցով» ավիակիր նավը սկսել է մասնակցել Սիրիայում մարտական գործողություններին։ Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Շոյգուի խոսքով՝ ԶՈՒ–ն հարվածներ է հասցնում Սիրիայում ահաբեկիչների գործարաններին։
Ֆրեգատ «Ծովակալ Գրիգորովիչը» հրթիռներ է արձակել Սիրիայում թիրախների ուղղությամբ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՌԴ ՌԾՈւ ավիակիր նավերի խումբը սկսել է մանեւրել Միջերկրական ծովում՝ Սիրիայի ափերին։




























