Նոյեմբերի 14-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գառնի գյուղի Շահումյան փողոցի թիվ 38 տան դիմաց վրաերթի է ենթարկել ձին հեծած տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























