Գյումրիում այսօր՝ նոյեմբերի 15-ին, 50-ամյա տղամարդը երակները կտրելու միջոցով ինքնասպանություն կատարելու փորձ է  արել: NEWS.am-ին Գյումրիի բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ տղամարդն իրենց մոտ է տեղափոխվել  ժամը 18:55-ի սահմանում, ունի արմունկային հատվածի վնասվածքներ: Այս պահին տղամարդուն հետազոտում են:

Ըստ Shamshyan.com-ի՝ հարեւանի ահազանգով դեպքի վայր հասած փրկարարները 50-ամյա Հրաչ Շահբազյանին երակները կտրած վիճակում հայտնաբերել են Գյումրիի Խանջյան փողոցում գտնվող տնակում՝ խոհանոցի հատակին ընկած: