ԱՄՆ Լիտվայից բացատրություն է պահանջել այն հարցի շուրջ, թե ինչպես են Լիտվայի բանակին նվիրված կիսաավտոմատ «Մ14» դիպուկահարային հրացանները հայտնվել անհատների տրամադրության տակ, հայտնում է Delfi–ն։

ԱՄՆ դեսպանատունը վստահ է, որ ամերիկյան կառավարության տրամադրած օգնությունը ապօրինաբար փոխանցվել է երրորդ անձանց, չնայած ստորագրվել էր համաձայնագիր, որը արգելում է ամերիկացիների տրամադրած զենքի վաճառքը։ Անհավանական է, բայց «Մ 14» կիսաավտոմատ հրացանները Լիտվայում ազատ վաճառքի էին դրվել՝ դրանք կարող էին գնել բոլոր ցանկացողները , որոնք զենք կրելու իրավունք ունեին։ Դա դեռ քիչ է, Զենքի հիմնադրամը , որը գտնվում է ՆԳՆ ենթակայության տակ, հրացանները վաճառել է շատ ցածր գներով՝ հատը 347․54 եվրոյով, մինչդեռ այդ հրացանները բարձր են գնահատվում զենքի գիտակների ու կոլեկցիոներների շրջանում։