«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը մեկնարկել է 2016-ին եւ կշարունակվի մինչեւ 2019 թվականը, ասել է GIZ ներկայացուցիչ (ԳՄՀԸ)։ Այս մասին ասել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի խորհրդատու Պիեռ Պրիվիխը նոյեմբերի 18-19-ին Դիլիջանում կայանալիք Բիզնես ինովացիոն ֆորումին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային միջավայրը եւ աջակցել ՓՄՁ-ների ստեղծմանն ու զարգացմանը՝ ապահովելով ընդգրկուն աճ Հայաստանում: «Ծրագիրն իրականացվում է տարբեր գործընկերների միջոցով՝ նպատակ ունենալով հզորացնել ձեւավորված մասնավոր հատվածը, ՓՄՁ համակարգման մեխանիզմները, կապեր ստեղծել հետազոտական ու տնտեսական կառույցների միջեւ, ինչպես նաեւ ձեւավորել ֆինանսական միջոցների տարբերակված հատկացման մեխանիզմներ՝ ՓՄՁ-ների համար»,- ասել է Պիեռ Պրիվիխը:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Ծրագիրը կգործի արդյունքային հինգ ոլորտներում.
• Քաղաքականությունների մշակման գործընթացների բարելավում եւ ՓՄՁ զարգացմանն ուղղված աջակցության համակարգում՝ գործարարության զարգացման համար բարանպաստ շրջանակի ձեւավորման նպատակով:
• Մասնավոր հատվածի կազմակերպությունների հզորացում՝ ՓՄՁ քաղաքականությունների իրականացման նպատակով:
• Գաղափարների առեւտրայնացման գործընթացի բարելավում՝ կապելով հետազոտական ինստիտուտները եւ բիզնես միավորները համագործակցության ցանցերի միջոցով:
• Տնտեսական կլաստերների (բիզնես ինկուբատորներ, տեխնոպարկեր եւ ազատ տնտեսական գոտիներ) կառուցվածքի եւ կառավարման բարելավում:
• Նորարարական ուղղվածության սկսնակ բիզնեսներին եւ գործող փոքր ընկերություններին ֆինանսական միջոցների տարբերակված հատկացման մեխանիզմների ձեւավորում:
Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերությունն (ԳՄՀԸ) իր ծառայություններն է մատուցում ողջ աշխարհում՝ միջազգային համագործակցության եւ կայուն զարգացման ոլորտներում, իսկ 1990 թ.-ից ի վեր աջակցում է Հարավային Կովկասի երկրներին՝ շուկայական տնտեսության վերածվելու իրենց ճանապարհին:





























