ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է, որ աշխարհին սպասում է «կոպիտ քարանձավային ազգայնականության վերելք»։ Մեկնաբանելով ԱՄՆ նախագահական ընտրությունների ու ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեի արդյունքները՝ Օբաման կոչ է արել պայքարել այն մտայնության դեմ, որը կիսում է մարդկանց յուրայինների ու օտարների՝ ռասսայական կամ կրոնական պատկանելիության նշաններով, հայտնում է BBC–ն։
Մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հաղթանակը՝ Օբաման խոստովանել է, որ զարմացել էր ընտրությունների արդյունքներից։ Տեղի ունեցածը Օբաման բացատրել է ԱՄՆ ժողովրդի փոփոխությունների ձգտումով։ Օբամայի խոսքով ծանր ժամանակներում «մարդիկ որոնում են փոփոխություններ, նույնիսկ եթե լրիվ վստահ չեն, թե ինչի կհանգեցնեն դրանք»։ «Դասը, որը ես քաղեցի դրանից հետեւյալն է՝ մենք պետք է վերացնենք անհավասարությունը, տնտեսական անհավասարակշռությունը, մարդկանց այն վախերը, որ իրենց զավակները իրենցից վատ են ապրելու»,- ասել է Օբաման։ «Մենք պետք է գոհացնենք այն մարդկանց, որոնք վախեցած են, բարկացած կամ մտահոգված ու դա լուրջ փորձություն է լինելու»,- ամփոփել է նախագահը։




























