Ֆրանսիայի նախագահ Ֆրանդուա Օլանդը հայտնել է, որ ուզում է երկարացնել արտակարգ դրության ռեժիմը մինչեւ նախագահական ընտրություններ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։  ԱԴ ռեժիմը սահմանվել էր Օլանդի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո ու դրանից հետո երեք անգամ երկարացվել է։ Հուլիսի 20-ին Ֆրանսիայի Սենատը առաջարկել է օրինագիծ՝ արտակարգ դրության ռեժիմը վեց ամսով երկարացնելու մասին։