Աթենքում ոստիկանները արցունքաբեր գազ ու լուսային նռնակներ են կիրառել, որպեսզի ցրեն մոտ 3000 ցուցարարներին, որոնք հավաքվել էին քաղաքի կենտրոնում՝ Օբամայի այցի դեմ բողոքելու։ Ոստիկանությունը սկսել է գործել, երբ ցուցարարները փորձել են մտնել փակ գոտի, հայտնում է BBC–ն։

Պատանի ցուցարարները, որոնք զինված էին այրիչ խառնուրդով շշերով ու մահակներով․ փորձել են ճեղքել ոստիկանների շարքը։ Բախման հետեւանքով ոչ ոք չի տուժել։

Ի սկզբանե ցուցարարները ծրագրում էին հասնել ԱՄՆ դեսպանատուն, սակայն կառավարությունը արգելել էր հանարահավաքները քաղաքի կենտրոնում, որտեղ ժամանել էր ԱՄՆ նախագահ ԲԱրաք Օբաման, որպեսզի ընթրի Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ։

Բարաք Օբաման որպես նախագահ իր վերջին եվրոպական շրջագայությանն է մեկնել, որպեսզի եվրոպացի գործընկերների հետ քննարկի իր նախագահության օրոք ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունների կատարումը։