Եվրահանձնաժողովն առաջարկել է մի շարք երկրների զբոսաշրջիկների համար, որոնք Եվրամիության անդամ չեն, Շենգենյան գոտու երկրներ առանց վիզայի այցելելու համար 5 եվրոյի չափով տուրք սահմանել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Եվրախորհրդարանում աղբյուրը:
«Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը համապատասխան որոշումը կհրապարակի չորեքշաբթի»,- ասել է աղբյուրը՝ չհստակեցնելով, թե որ երկրների վրա է տարածվելու նորամուծությունը:
Խոսքը ԵՄ մուտքի ավտորիզացիայի էլեկտրոնային համակարգի ներդրման մասին է: ԵՄ-ը մտադիր է ԱՄՆ-ի նման գործել, որտեղ համանման տուրքը 14 դոլար է կազմում:




























