Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խոստովանել է, որ Օդեսայի նահանգապետի պաշտոնից եւ նախագահի թիմից հեռանալը բարդ որոշում էր, սակայն կարծում է, որ դա անհրաժեշտություն էր։

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում Սահակաշվիլին նշել է, որ ինքը շատ է մտածել ընդդիմության շարքերը համալրելու մասին եւ ի վերջո կայացրել է այդ որոշումը։

«Իմ անցումը նախագահին  քննադատողների շարքերը հեշտ որոշում չէր աշխարհաքաղաքականության պատճառով։ Ես հսկայական տարածաշրջանում ամենաճանաչելի անձանցից մեկն եմ։  Այստեղ դեր է խաղում աշխարհաքաղաքականության գործոնը, այդ թվում՝ Վրաստանին չվնասելը եւ Ռուսաստանի համար ինչ–որ հաճելի բան չանելը։ Այսինքն՝ իրավիճակ, երբ պետք է համարձակ գործել, երբ ճշմարտությունը չասելը մեծ սխալ է»,– ասել է Սահակաշվիլին։