Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի յուրաքանչյուր երրորդ բնակիչը համարում է, որ կոռուպցիան իր երկրի ամենամեծ խնդիրներից մեկն է, որ օրենսդիրները ու չինովնիկները ծայրաստիճան կոռումպացված են, իսկ կառավարությունը բավականաչափ չի պայքարում կոռուպցիայի դեմ։ Որոշ երկրներում՝ օրինակ Մոլդովայում, Իսպանիայում ու Կոսովոյում, նման կարծիք ունի բնակչության երկու երրորդը։ Այս տվյալները ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով Transparency International միջազգային կազմակերպության զեկույցը, փոխանցում է DW–ն։

Կոռուպցիայի դեմ պայքարի գնահատականում իրենց քաղաքացիների կողմից վատագույն գնահատականին են արժանացել Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիայի, Հերցոգովինայի ու Իսպանիայի կառավարությունները։

Transparency International -ը պնդում է, որ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 42 երկրների գրեթե 60 հազար քաղաքացիներ իրենց ամենօրյա կյանքում բախվում են կոռուպցիայի։ Միջինը յուրաքանչյուր վեցերորդ ընտանիքը կաշառք է վճարել պետծառայություններից օգտվելիս։ ԵՄ երկրներում կոմունալ ծառայությունների համար կաշառք տալու ցուցանիշները ավելի ցածր են, քան արեւելյան երկրներում, ամենաբարձրը Տաջիկստանում է (50%), Մոլդովայում (42%), Ադրբեջանում, Ղրղզստանում ու Ուկրաինայում (38%), նաեւ Ռուսաստանում (34%) ու Հայաստանում (25%)։

ԵՄ երկրներում հարցման մասնակիցների միայն 47 տոկոսն է համարում, որ կարող է փոխել այս իրավիճակը, իսկ ԱՊՀ երկրներում այդ ցուցանիշը նվազում է մինչեւ 31 տոկոս։