Բրիտանուհի զբոսաշրջիկին, որին նրա երկու հայրենակիցները բռնաբարել էին Դուբայում, կալանավորել են արտաամուսնական սեքսի համար։ Հիմա 25-ամյա կնոջը սպառնում է երկարատեւ ազատազրկում, գրում է The Sun-ը։
Զբոսաշրջուհին, որի անունը չեն հայտնում, սեռական բռնության էր ենթարկվել հոկտեմբերին։ Նա այդ հանցագործության մասին հայտնել էր Դուբայի ոստիկանություն։
Արդյունքում հենց բրիտանուհուն են ձերբակալել ու նրան մեղադրել արտաամուսնական սեռական հարաբերություններ ունենալու մեջ, որը ՄԱԷ-ում արգելված է։ Նրա վրա հարձակված տղամարդիկ կարողացել են անարգել հեռանալ երկրից ու վերադառնալ տուն՝ բրիտանական Բիրմինհեմ քաղաք։
Կնոջը հետագայում ազատ են արձակել գրավով, բայց արգելել են հեռանալ ՄԱԷ տարածքից։ Բացի դրանից նա պետք է նաեւ 30 հազար դոլար վճարի փաստաբանների ծառայության համար։ Նախնական տվյալներով բրիտանուհին ամուսին ունի, բայց հայտնի չէ, թե նրանք ինչ հարաբերությունների մեջ են։




























