Խոշոր ընկերությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ կոչ են արել Դոնալդ Թրամփին աջակցել կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագիրը, հայտնում է AP-ը։ Համապատասխան հայտարարության տակ ստորագրել է General Mills, eBay, Intel, Unilever եւ ամերիկյան այլ խոշոր ընկերություններ։

Հայտարարությունը հասցեագրված է Դոնալդ Թրամփին, նախագահ Բարաք Օբամային ու Կոնգրեսի անդամներին։ Նրանց կոչ են անում աջակցել ածխաթթու գազի արտանետումների նվազման հարցում երկրի քաղաքականությունը ու ֆինանսական պարտավորությունները։