Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ուլտրաաջ կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտնել է, որ եթե ինքը Ֆրանսիայի նախագահ ընտրվի՝ կձեւավորվի համաշխարհային առաջնորդների եռյակ։ Նրա խոսքով այդ եռյակը ՝ որում կլինեն Լե Պենը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լավ է «ամբողջ աշխարհի խաղաղության համար»։
Բացելով իր նախընտրական շտաբը, որը Ելիսեյան պալատից հեռու չէ, Լե Պենը նշել է, որ դա «ընդամենը կանգառ է վերջնակետին հասնելու ճանապարհին»։ «Աշխարհում կա շարժում, որը մերժում է անվերահսկելի գլոբալիզացիան, ապակառուցողական ուլտրա ազատականությունը, ազգային պետությունների ոչնչացումն ու սահմանների վերացումը»,- ասել է նա։




























