Կոսովոյում ընդհանուր քաղաքական մթնոլորտը խորապես լարված է մնում, այդ թվում՝ Չեռնոգորիայի հետ սահմանային տարաձայնությունների պատճառով, ասել է Կոսովոյում ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Զահիր Թանինը։

Նա հայտնել է, որ Կոսովոյում եւ տարածաշրջանում կան ահաբեկչության եւ արամատականության հետ կապված սպառնալիքներ։ «Ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը Կոսովոյում եւ տարածաշրջանում ընդհանուր առմամբ աճող սպառնալիքներն են»,– ասել է Թանինը։

Նա նշել է, որ անցյալ շաբաթ Կոսովոյի իշխանությունները որոշ անձանց էին կալանավորել, որոնք ենթադրաբար հավաքագրվել էին սիրիացի ծայրահեղականների կողմից տարածաշրջանում եւ Կոսովոյում ահաբեկչություններ իրականացնելու համար։

Նա նաեւ ողջունել է Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում գրանցած առաջընթացը, որն առկա է ԵՄ աջակցությամբ ընթացող բանակցություններում։