Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն առաջին օտարերկրյա առաջնորդը կլինի, ոի հետ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո կհանդիպի Դոնալդ Թրամփը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նախընտրական արշավի ժամանակ Թրամփը հաճախ է քննադատել Բարաք Օբամայի նախաձեռնությամբ Ճապոնիայի եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տասը այլ երկրների հետ կնքված ազատ առեւտրի մասին համաձայնագիրը:

Ճապոնիայում մտահոգություն է առաջացրել Թրամփի հայտարարությունն այն ամսին, որ ե՛ւ Ճակոնիան, ե՛ւ Հարավային Կորեան պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն՝ իրենց պաշտպանելու համար:

Թրամփը նաեւ ասել է, որ հիանում է Սինձո Աբեով, սակայն հաճախ անհարիր արտահայտություններ է թույլ տվել ասիական գլխավոր դաշնակիցների մասին:

Թրամփի հայտարարությունը, որ եթե Տոկիոն եւ Սեուլը լուրջ են վերաբերվում Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սպառնալիքին, պետք է իրենց սեփական միջուկային զենքը ստեղծեն, վախ եւ տարակուսանք է առաջացրել: