Չնայած Աֆղանստանում անկայուն իրավիճակին, Գերմանիայի իշխանությունները մտադիր են այդ երկիր արտաքսել 12539 փախստականների: Այս մասին գրել է Neue Osnabrücker Zeitung թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության պատասխանը Բունդեսթագում ձախերի խմբակցություն հարցմանը:

Գերմանիայի ՆԳ նախարարության գնահատականներով, երկիրը պետք է լքի մոտ 247 հազար աֆղանցի փախստականների շուրջ 5 տոկոսը: Իշխանությունները դա հիմնավորում են նրանով, որ Աֆղանստանի խոշոր կենտնորններում անվտանգությունն ապահովված է, հաղորդում է DW-ն:

Գերմանիայում միանշանակ չեն ընդունել այս որոշումը, քանի որ Գինդուկուշում «Թալիբան» շարժման արմատական իսլամիստները պարբերաբար հարձակումներ են գործում : Մասնավորապես, նախորդ շաբաթ Մազարի Շարիֆում հարձակման է ենթարկվել Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը: