Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկը հայտնել է, որ ԱՄՆ–ում քաղաքական իրավիճակի փոփոխությունը Վիետնամին ստիպում է դադարեցնել Խաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագրի վավերացումը, հայտնում է Reuters–ը։
«ԱՄՆ–ը հայտնել է, որ դադարեցնում է Խաղաղօվկիանոսյան գործընկերության քննարկումը խորհրդարանում, եւ այդ պատճառով Վիետնամի համար բավարար հիմքեր կան խորհրդարան ներկայացնել համաձայնագրի վավերացման առաջարկը»,– ասել է վարչապետը։
Նոյեմբերի 12-ին Բարաք Օբամայի վարչակազմը որոշում էր կայացրել չշարունակել Կոնգրեսի հետ Խաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագրի վավերացման մասին քննարկումները՝ դա թողնելով ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի թիմին։




























