Կանադայում 12-ամյա աղջկան մեղադրանք է ներկայացվել զենք պահելու համար, հայտնում է Life–ը։
Տորոնտոյի հյուսիսում հատուկ գործողությունների ընթացքում համանման մեղադրանքներով ձերբակալվել է 9 մարդ, որոնցից միայն երեքն են չափահաս։ Հաղորդվում է, որ դեռահասների մոտ զենք ու զինամթերք են գտել, այդ թվում՝ 2 գնդացիր–ատրճանակ։ Ընդհանուր առմամբ, երիտասարդ անձանց 111 հոդվածով մեղադրանք է ներկայացվել։ Հիմա ոստիկանությունը հետաքննություն է վարում, որպեսզի պարզեն, թե ինչ նպատակով են դեռահասները զենք պահել։




























