Մայաների քաղաքակրթության ամենահայտնի բուրգերից մեկը՝ Յուտական թերակղզում գտնվող Կուկուլկանը, հետազոտողներին անակնկալ է մատուցել. նրանք բուրգի ներսում ավելի փոքր նոր բուրգ են գտել, որով պարզ է դարձել, որ Կուկուլանը եռակազմ է, հայտնում է BBC–ն։

Հնագետների գնահատմամբ՝ մոտ 20 մ բարձրությամբ միջին բուրգի շինարարությունն ավարտվել էր մինչեւ 1000 թվականը, իսկ նոր հայտնաբերված մոտ 30 մ բարձրությամբ բուրգը ավարտին է հասցվել 14-րդ դարում։

Մեքսիկացի հնագետների հայտնաբերած ամենախորը բուրգի տարիքը դեռեւս հայտնի չէ, սակայն ռադիոէլեկտրոնային անալիզը ցույց է տալիս, որ դրա բարձրությունը հավասար է 10 մետրի։