Ֆիլիպինները կարող է դուրս գալ Միջազգային քրեական դատարանից։ Reuters–ի տեղեկություններով՝ Ֆիլիպինների նախագահը հայտնել է, որ կարող է հետեւել Ռուսաստանի օրինակին եւ դուրս գալ ՄՔԴ–ից թմրավաճառության դեմ պայքարի իր քաղաքականության՝ Արեւմուտքի կողմից քննադատության արժանանալու պատճառով։
Դուտերտեն նորից քննադատել է ԱՄՆ–ին՝ ասելով, որ եթե Ռուսաստանը եւ Չինաստանը «նոր կարգ» ստեղծեն, ապա Ֆիլիպիններն առաջինը կմիանա դրան։




























