ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի կենտրոններից մեկը, որտեղից գործակալության աշխատակիցները գաղտնալսում են հեռախոսազրույցները եւ որսում ինտերնետ հաղորդագրությունները, գտնվում է Նյու Յորքի կենտրոնում՝ AT&T հեռահաղորդակցման ընկերությանը պատկանող շենքում, հայտնում է The Intercept–ը։
Լրագրողների տվյալներով՝ մոխրագույն եւ առանց պատուհանների բետոնե բարձրահարկ շենքը գտնվում է Մանհեթենի բանուկ թաղամասերից մեկում։ Հատուկ ծառայությունների աշխատակիցների շրջանում այն հայտնի է Titanpointe անունով։
The Intercept–ի հետաքննությունը պարզել է, որ այդ երկնաքերը ոչ միայն ուղղակի միջազգային հեռախոսազանգերի բաշխման կենտրոն է, այլ նաեւ ԱԱԳ ամենակարեւոր հետախուզական օբյեկտներից մեկը։ «Դա ԱԱԾ ամենակարեւոր հետախուզական օբյեկտներից մեկն է ԱՄՆ տարածքում, դիտարկման գաղտնի կենտրոն, որն օգտագործվում է հեռախոսազանգերի գաղտնալսման, ֆաքսերի եւ ինտերնետ տվյալները որսալու համար»,– ասված է հոդվածում։
Լրագրողները պնդում են, որ հենց այդ շենքից են հետեւել ՄԱԿ օբյեկտներին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Համաշխարհային բանկին եւ 38 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ դաշնակիցներ Գերմանիային, Ճապոնիային եւ Ֆրանսիային։




























