Հնդկաստանի բանակը հերքում է Պակիստանի բանակի Գլխավոր շտաբի պետի հայտարարություններն այն մասին, որ Քաշմիրի վերահսկողության գծում պակիստանցի զինծառայողների հետ հրաձգությունից զոհվել է Հնդկաստանի ԶՈւ 11 զինծառայող։ Այս մասին ասված է Հնդկաստանի բանակի Թվիթերի էջում։
«Նոյեմբերի 14-16–ը Պակիստանի կողմից հրաձգության հետեւանքով զոհեր չեն եղել։ Պակիստանի բանակի շտաբի պետի հայտարարությունները սուտ են»,– ասված է հաղորդագրության մեջ։




























