Կանադացի երգիչ, բանաստեղծ եւ կոմպոզիտոր Լեոնարդ Քոհենը քնի մեջ խաղաղ մահացել է այն  բանից հետո, երբ գիշերը վայր էր ընկել Լոս Անջելեսի իր տանը, հայտնել է երաժշտի մենեջեր Ռոբերտ Բ. Քորին, փոխանցում է BBC–ն։

Մենեջերի հայտարարության մեջ ասվում է, որ Լեոնարդ Քոհենը մահացել է նոյեմբերի 7-ին եւ հուղարկավորվել նոյեմբերի 10-ին Մոնրեալում։ 82-ամյա երգչի մահվան մասին հայտնի էր դարձել անցյալ շաբաթ՝ նրա մահվանից 3 օր անց՝ թաղման հաջորդ օրը։ Մենեջերի խոսքով՝ Քոհենի մահը եղել է հանկարծահաս, անսպասելի եւ խաղաղ։

Երաժշտի որդի Ադամ Քոհենը նշել է, որ թաղմանը ներկա են եղել միայն մտերիմները, որոնց հետ Քոհենը կապ է պահել ամբողջ կյանքի ընթացքում։ Նրան հուղարկավորել են ծնողների կողքին։