ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կարող է Սպիտակ տանը ավագ կամ հատուկ խորհրդականի պաշտոն ստանձնել: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Նրա նշանակման օգտին հանդես են գալիս նորընտիր նախագահի աշխատակազմի ղեկավար Ռայնս Պրիբուսը, ինչպես նաեւ Թրամփի խորհրդական Սթիվեն Բենոնը:

The Wall Street Journal-ը նշում է, որ առայժմ հասկանալի չէ, արդյո՞ք դաշնային օրենքն ընտրված նախագահին արգելում է իր ազգականներին պաշտոնների նշանակել Սպիտակ տանը: Բացի այդ, մարդիկ, որոնք ծանոթ են, թե ինչպես է նա որոշումներ կայացնում, չեն բացառում, որ Քուշները կարող է հրաժարվել պաշտոնից, բայց Դոնալդ Թրամփի ոչ պաշտոնական խորհրդականը մնալ:

Եթե Քուշները Սպիտակ տանը պաշտոն զբաղեցնի, ստիպված կլինի հասկանալ, թե ինչ է անելու սեփական բիզնեսը, ինչպես նաեւ կնոջ՝ Իվանկա Թրամփի եւ երկու երեխաների հետ Վաշինգտոն տեղափոխվել: