Եվրախորհրդարանի պատգամավորների՝ Թուրքիա այցելության չեղարկումից հետո պատգամավորները քննարկում են Անկարայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցման հնարավորությունը։ Այդ քայլի նպատակահարմարության մասին հայտնել է Եվրախորհրդարանում ամենախոշոր Եվրոպայի ժողովրդական կուսակցության գերմանացի պատգամավոր Մանֆրեդ Վեբերը եւ Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցով զեկուցող, Նիդեռլանդների սոցիալ–դեմոկրատական կուսակցության անդամ Կատի Պիրին, փոխանցում է DW–ն։
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը չեղարկել էր եվրապատգամավորների այցելությունը Թուրքիա։ Դրա առիթը խմբի կազմում Կատի Պիրիին չտեսնելու ցանկությունն էր։ Անկարան պաշտոնապես չէր արգելել նրա մուտքը, սակայն Շուլցի հետ զրույցում իշխանությունների ներկայացուցիչն ասել էր, որ հոլանդացի պատգամավորի ներկայությունը ցանկալի չէ։ Անկարան նրան մեղադրել էր Քրդական բանվորական կուսակցությանն աջակցելու մեջ, որը Կիրին հերքել էր։
Եկող շաբաթ Եվրախորհրդարանում Թուրքիայի հետ հետագա բանակցությունների մասին բանաձեւի քննարկում է նախատեսված։




























