ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի ֆոնին Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հնարավոր է համարել ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ Մարին Լե Պենի իշխանության գալը։ Վարչապետը նման հայտարարություն էր արել Բեռլինում, որտեղ առաջիկա ժամերին կայանալու է ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբամայի հետ եվրոպացի առաջնորդների հանդիպումը, փոխանցում է RFI–ն։
«Հասարակական կարծիքի բոլոր հարցումները վկայում են, որ Մարին Լե Պենը երկրորդ փուլում թեկնածու կլինի, դա վկայում է այն մասին, որ Ֆրանսիայում քաղաքական հավասարակշռություն ամբողջովին կփոխվի»,– ասել է Մանուել Վալսը՝ հավելելով, որ ծայրահեղ աջակողմյան գաղափարները վտանգավոր են։




























