Ամերիկյան մեկուսացման հնարավոր առաջացման շուրջ եվրոպական մտավախությունների ֆոնին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ գլոբալիզացիան անդառնալի գործընթաց է, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Wirtschaftswoche պարբերականում հրապարակված հոդվածում Մերկելն ու Օբաման հայտարարել են, որ նախքան գլոբալիզացիան գոյություն ունեցող աշխարհին վերադառնալ հնարավոր չէ։ «Գերմանացիներն ու ամերիկացիները պետք է օգտագործեն գլոբալիզացիան իրենց արժեքներին եւ գաղափարներին համապատասխան»,– նշել են առաջնորդները։

Նրանց խոսքով՝ իրենց վրա բիզնեսի, քաղաքացիների եւ անգամ ամբողջ միջազգային հանրության առաջ ստանձնած պարտականություններ են դրված։