Հայաստանում իշխանությունը չի վստահում հասարակությանը, այդ պատճառով էլ գնում է ընտրակեղծիքների: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

«Իշխանությունը, եթե հասարակությանը համարում է երկրի տերը, ուրեմն կվստահի: Ընտրությունները կեղծում են, որովհետեւ հասարակությանը չեն վստահում` այստեղ կրկնվում է «բերեք մեզ տվեք, մենք կորոշենք ու տալիս են չինովնիկին մեխանիզմն է որոշում»:

Ռուբեն Բաբայանի խոսքով` Հայաստանում ամեն ինչ արվում է ձեւական` սկսած ռեկտորի ընտրությունից, վերջացրած այլ հարցերով. «Հայաստանում ամեն ինչ ձեւական է արվում եւ այստեղ խոսքն աշխարհայացքի մասին է, եթե այն չփոխվի, Հայաստանում ոչ մի դրական փոփոխություն էլ չի լինի»: