ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Լիմայում հանդիպման ժամանակ կքննարկեն Սիրիայի խնդիրը, հակառուսական եւ RT հեռուստաալիքի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցերը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Նա նշել է, որ եթե Պետդեպում RT հեռուստաալիքի նկատմամբ շարունակվի նույ վերաբերմունքը, ապա ՌԴ ԱԳՆ ճեպազրույցների ժամանակ ամերիկացի լրագրողների համար առանձին տեղ կհատկացվի։ «Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն վրդովեցուցիչ իրավիճակին, երբ երեկ ԱՄՆ Պետդեպում հայտարարել էին, որ RT–ին չեն դասում մյուս հարգարժան լրատվամիջոցների շարքը»,– ասել է Զախարովան։




























