Կրեմլում չեն բացառում Լիմայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը «ոտքի վրա», հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այո, իհարկե չի կարելի դա բացառել, քանի որ նախագահները նույն տեղում են լինելու, մասնակցելու են նույն ֆորումի աշխատանքին, այսինքն բնական է, որ նրանք կողջունեն իրար ու հավանաբար ՝ նաեւ կխոսեն»,- ասել է Ուշակովը լրագրողներին։

Նախագահները մասնակցելու են Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Պերուում նոյեմբերի 19-20-ը։ Պուտինը հինգ երկկողմանի պաշտոնական հանդիպում է ունենալու։ Ընդ որում Ուշակովը հայտնել է, որ կարող են լինել նաեւ մյուս առաջնորդների հետ կարճատեւ շփումներ։