ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը զերծ է մնացել ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտի մտնելու մասին տվյալները մանրամասնելուց։
Երեւանում Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների ութերորդ ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ Նալբանդյանը նշել է, որ ապագայում ակնկալվում է ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու մասին բանակցություններ սկսել։ Մանրամասների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ մինչեւ բանակցությունները սկսելը ԵՄ հանձնաժողովը պետք է համապատասխան մանդատ տա։ «Հույս ունենք, որ որոշումը կկայացվի դեկտեմբերի սկզբին։ Այդ ժամանակ էլ կհայտնենք մանրամասները»,- նշել է նա։




























