Ուկրաինական «Դնեպր վեչերնի» թերթը ընթերցողներին պատմել է այն թռչունների մասին, որոնք ենթադրաբար Ուկրաինա են չվում Ռուսաստանից՝ սնունդ որոնելու նպատակով։ Ընդ որում հոդվածագիրը այդ թռչունների երամները «ռուս ձրիակերներ» է անվանել, որոնք չվել են արգեսոր երկրից։

Թերթը նշում է, որ ապագայում թեւավոր միգրանտների թիվը զգալիորեն կավելանա։ Պարբերականը մեջբերում է Դնեպրոպետրովսկի ազգային համալսարանի էկոլոգիայի կաֆեդրայի դոցենտ Ալեքսանդր Պոնոմարենկոյին, որի խոսքով այդ թռչունները ամենայն հավանականությամբ Ռուսաստանից են չվել Ուկրաինա։