Արագածոտնի մարզ Արթիկ քաղաքում մասնավոր ատամնաբուժարաններից մեկում նոյեմբերի 17-ին դժբախտ դեպք է տեղի ունեցե. ատամնաբույժի աթոռին հանկարծամահ է եղել 79-ամյա կին:
Մահացածը Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ Ասյա Ասլանյանն է: NEWS.am-ի հետ զրույցում Գեղանիստ համայնքի ղեկավար Աղասի Ղազարյանը տեղեկացրեց, որ կինն ունեցել է սիրտ-թոքային անբավարարություն, բուժում չի ստացել եւ այդ հետեւանքով էլ տեղի է ունեցել ողբերգական դեպքը:
«Ատամը գնացել է հեռացնելու, սրտի կանգ է եղել: Բժիշկը փորձել է օգնություն ցույց տալ, բայց ապարդյուն: Ատամնաբույժը լավ մասնագետ է, երկար տարիների փորձ ունի»,- պատմեց գյուղապետը:




























