ՆԱՏՕ–ն երբեք չի սպառնացել եւ չի սպառնա ինչ–որ մեկին։ Այս մասին նոյեմբերի 17-ին Երեւանում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ջեմի Շին, որը 1993-2000 թթ․ եղել է Դաշինքի մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ–ն պաշտպանական միություն է։ «Եվ ՆԱՏՕ–ի գոյության իմաստը իր անդամների անվտանգության ապահովումն է։ Այն, ինչ մենք անում ենք, անում ենք ադեկվատ, չափավոր եւ միշտ մյուսներին երկխոսության ձեռք մեկնելով։ Հյուսիսատլանտյան բլոկը երբեք չի արել եւ չի անի որեւէ բան, որը կարդարացնի նրա դեմ որեւիցե սադրանք»,– ասել է Շին։
Հասանելի է
русский



























