Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանին մեղադրանք է առաջադրվել «Զենիթ Արենա» ֆուտբոլային մարզադաշտի շինարարության համար հատկացված գումարները հափշտակելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունից։
Հարցաքննության ընթացքում Օգանեսյանը հրաժարվել է որպես մեղադրյալ ցուցմունք տալուց։ «Մոտ ժամանակներս քննությունը դատարան է դիմելու՝ նրա համար որպես խափանման միջոց կալանքը ընտրելու համար»,- նշել են ՔԿ-ից։
Նոյեմբերի 16-ին նախկին չինովնիկը ձերբակալվել էր։ Մոսկվայում ու Մոսկովյան շրջանում Օգանեսյանի բնակության վայրերում խուզարկություններ են իրականացվել։ Հիմա նա Պետերբուրգում է գտնվում։




























