Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի օրենքների համաձայն՝ իրեն չեն կարող զրկել քաղաքացիությունից։

«Ուկրաինայի սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ դա բացարձակապես անհնար է։ Արգելված է Ուկրաինայի քաղաքացուն զրկել քաղաքացիությունից, եթե նա այլ երկրի քաղաքացիություն չունի»,– ասել է Սահակաշվիլին «112 Ուկրաինայի» եթերում։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է դատարանի վճռով զբաղվել իրեն քաղաքացիությունից զրկելու հարցով։ Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն հայտարարել էր, որ Սահակաշվիլին ապօրինի է ստացել Ուկրաինայի քաղաքացիություն։