Հայաստանյան բանկերին դեռ ձենտու չէ Ռուսաստանից սվոփով ռուբլի ներգրավելը։ Այս մասին նոյեմբերի 16-ին ԱԺ-ում ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը 2017-ի պետբյուջեի քննարկումների ժամանակ։ Պատասխանելով էկոնոմիկայի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանի հարցին՝ նա նկատել է, որ առաջ ԿԲ-ն ռուս գործընկերներին առաջարկել էր արժութային սվոփներ, բայց նրանց կողմից մեծ հետաքրքրություն չի եղել։

ԿԲ-ն արդեն ունի դոլարից ու եվրոյից բացի այլ արժույթներով սվոփների փորձ՝ 2015-ի մարտին առաջին անգամ կնքվել է դրամ- յուան սվոփ գործարք։

Ռուս գործընկերների կողմից հետաքրքրությունը այդքան էլ մեծ չէ, հայաստանյան բանկերի կողմից՝ նույնպես․  Ռուսաստանում տոկոսային դրույքները բավականին բարձր են, իսկ եթե կոնտրագենտը Հայաստանում է, դրույքները ավելի շատ են աճում։

Հայաստանյան բանկերը չեն ուզում ստանձնել  նման տոկոսներ (դրանց հետ մեկտեղ նաեւ ռուբլու փոխարժեքի դեռ պահպանվող ռիսկերը), հավելեց Ջավադյանը։