Ֆրանսիայի վարչապետ ՄԱնուել Վալսը հայտնել է ԵՄ շուտափույթ փլուզման մասին իր մտավախությունենրի վերաբերյալ, փոխանցում է Reuters –ը։

«Եվրոպան փլուզման շեմին է։ Այնպես որ Գերմանիան ու Ֆրանսիան այս առումով հսկայական պատասխանատվություն ունեն»,-ա սել է նա։

Նրա խոսքով, դրանից խուսափել հնարավոր է, եթե Ֆրանսիան ու Գերմանիան ավելի ինտենսիվ աշխատեն տնտեսական աճը խթանելու ու աշխատատեղերի խնդիրը լուծելու ուղղությամբ։

Վալսը նշել է, որ այդ երկու երկրները պետք է ԵՄ-ին օգնեն կենտրոնանալ իմիգրացիոն ճգնաժամի, դաշինքի անդամ երկրների միջեւ համերաշխության բացակայության, նաեւ ահաբեկչության ու ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հետեւանքների դեմ պայքարի վրա։

 Վարչապետը շեշտել է , որ եթե Բրիտանիան ստանա միասնական շուկայի տնտեսական բոլոր արտոնություններից օգտվելու հնարավորություն՝ դա «պատուհան կբացի ԵՄ –ից դուրս գալու ցանկություն բոլոր ունեցող մյուս երկրների համար»։