ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինին Դոնալդ Թրամփն առաջարկել է ստանձնել ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի պաշտոնը: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Սպիտակ տանը:
2012-14 թվականներին Ֆլինը ղեկավարել է ԱՄՆ ՊՆ հետախուզական վարչությունը: Նա պնդում է, որ իրեն ստիպել են պաշտոնից հեռանալ՝ ծայրահեղական իսլամի շուրջ իր տեսակետների պատճառով:
Առայժմ նախագահի աշխատակազմում գործակալության աղբյուրները չեն հաղորդում, արդյո՞ք Ֆլինը համաձայնել է ստանձնել պաշտոնը:
Փետրվարից նոյեմբեր նախընտրական արշավի ընթացքում գեներալ-լեյտենանտը Թրամփի խորհրդականներից է եղել: Խորհրդական նշանակելու համար ընտրվախ նախագահը Կոնգրեսի աջակցության կարիքը չունի:




























