ԱՄՆ պետքարտուղարությունը հավանության է արժանացրել Քաթարին եւ Քուվեյթին ավելի քան 31 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ կործանիչների վաճառքը: Այս մասին գրում է Lenta-ն:

Ենթադրվում է, որ Քաթարին 72 բազմաթիրախային F-15QA կործանիչ է վաճառվելու: Գործարքի արժեքը, որում ներառված են նաեւ համապատասխան սարքավորումներ եւ սպառազինություն, օդաչուների ուսուցանում եւ օդանավերի տեխնիկական սպասարկում, 21.1 մլրդ դոլար է:

Քուվեյթն իր հերթին 32 F/A-18E/F Super Hornet կործանիչ կգնի: Այս դեպքում գործարքի արժեքը 10.1 մլրդ դոլար է:

Պետքարտուղարության փոխանցմամբ՝ այս երկրների կործանիչների վաճառքը չի փոխի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը: